08.05.25
Երկրապահի օր
|
Երկրապահ կամավորական կազմի բոլոր հայրենակիցներին ողջունում եմ օրվա առիթով` մաղթելով առողջություն և հայրենանվեր Ձեր գործի արգասիքների իրականություն. այն է` պաշտպանված, հզոր և խաղաղ հայրենիք: Հավերժ հիշատակ բոլոր նրանց, ովքեր կամավոր են հայրենիք պաշտպանել և կյանքը զոհել մեզ համար: Նոյեմբերյան համայնքի ղեկավար` Ա. Լ. Աղաբաբյան
|
|
08.05.25
Հաղթանակի ու խաղաղության օր
|
Հարգե՛լի հայրենակիցներ, Նոյեմբերյան քաղաքում Հայրենական պատերազմի 80-ամյա հաղթանակին նվիրված միջոցառումը կմեկնարկի վաղը՝ ժամը 11:30-ին, Հաղթանակի հուշարձանի այգում:
|
|
06.05.25
Հիշատակի և հարգանքի տուրք
|
Հիշատակի և հարգանքի տուրք Մայիսի 6-ին Ոսկեպարում Խորհրդային միության ՕՄՈՆ-ի կողմից կազմակերպված «Օղակ» օպերացիայի զոհված 14 ոստիկանների հուշահամալիրում: Փառք ու պատիվ և հավերժ հիշատակ հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիներին:
|
|
05.05.25
Հայտարարություն
|
Հարգելի՛ հայրենակիցներ, մայիսի 6-ին ժամը 11։00-ին Նոյեմբերյանի Ազատության հրապարակից կմեկնարկի հիշատակի և հարգանքի երթ դեպի 1991թ. մայիսի 6-ին զոհված ոստիկանների հուշահամալիր:
|
|
01.05.25
Շնորհավոր Մայիսի 1
|
Սիրելի’ հայրենակիցներ, աշխատանքի եւ աշխատավորի օրվա առիթով շնորհավորում եւ ցանկանում եմ աշխատանքով ստեղծած բարիքների առատություն բոլորիս։ Թող կյանքը ուղեկցվի երկու առաջնահերթություններով՝ խաղաղությամբ եւ առողջությամբ, իսկ աշխատասիրությունը կշենացնի աշխարհը։
Նոյեմբերյան համայնքի ղեկավար՝ Ա․ Լ․ Աղաբաբյան
|
|
24.04.25
Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելից
|
Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելից։
|
|
22.04.25
Հայոց Եղեռնի 110-րդ տարելից
|
Հարգելի՛ հայրենակիցներ, Ապրիլի 23-ին՝ ժամը 20:00-ին, Նոյեմբերյանի համայնքապետարանի մերձակայքից կմեկնարկի ջահերով երթ դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի՝ ի հիշատակ 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, որտեղ և կլինի բարեխոսության կարգ: Եվ ապրիլի 24-ին՝ ժամը 11:00-ին, նույն վայրից կսկսվի հիշատակի քայլերթ դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի՝ ծաղիկներ խոնարհելու և նահատակաց ոգեկոչելու:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |