13.08.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
2025 թվականի օգոստոսի 15-ին ժ.10:00-ից ժ.15:00-ն Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անց է կացվելու վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով:
|
|
12.08.25
Շնորհավոր Երիտասարդների միջազգային օր
|
Շնորհավորում եմ ձեզ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ։ Դուք մեր համայնքի հենասյունն ու ապագան եք։ Ձեր ուժը, ստեղծագործ միտքը և նախաձեռնողականությունը Նոյեմբերյան համայնքը դարձնում են ավելի լուսավոր ու կենսունակ։ Ցանկանում եմ, որ միշտ հավատաք ձեր ուժերին, համարձակ քայլեք դեպի երազանքները և լինեք մեր համայնքի զարգացման գլխավոր շարժիչ ուժը։ Նոյեմբերյան համայնքի ղեկավար` Ա. Լ. Աղաբաբյան
|
|
12.08.25
Ջուջևանում տոն էր
|
Երեկ Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում տիրում էր իսկական տոնական մթնոլորտ․ բնակիչները միասին նշում էին գյուղի 150-ամյակը և հայկական ավանդական Նավասարդ տոնը։ Օրը հագեցած էր մշակութային համարներով, երգ ու պարի ջերմ պահերով և համայնքի համախմբվածության շնչով։
|
|
12.08.25
Այսօր Նոյեմբերյանի արվեստի դպրոցում տիրում էր տոնական և ստեղծագործական մթնոլորտ
|
Այսօր Նոյեմբերյանի արվեստի դպրոցում տիրում էր տոնական և ստեղծագործական մթնոլորտ. նշվեց Երիտասարդների միջազգային օրը։ Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Լենա Մեհրաբյանը՝ ընդգծելով երիտասարդության դերը երկրի ապագայի կերտման, համայնքի զարգացման և մշակութային կյանքի հարստացման գործում։ Նա դիմեց երիտասարդներին ջերմ խոսքերով՝ մաղթելով խաղաղ երկինք, անսահման հնարավորություններ և լուսավոր ապագա: Օրվա ընթացքում երիտասարդները նկարեցին, մասնակցեցին գորգագործության վարպետության դասին, իսկ համայնքի տաղանդավոր երիտասարդները ներկայացրին իրենց ստեղծագործությունները։ Տոնական միջոցառումը եզրափակեց բանաստեղծուհի Արմենուհի Ծատուրյանի հուզիչ ելույթը, որը սրահը լցրեց արվեստի և ոգեշնչման շնչով։
|
|
11.08.25
Իրազեկում
|
2025 թվականի օգոստոսի 12-ին ժ. 10:00-ից ժ. 15:00-ն Նոյեմբերյան համայնքի Արճիս բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անց է կացվելու վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով:
|
|
07.08.25
Հանդիպում՝«Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում» ELEVATE ծրագրի շրջանակներում
|
ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը իրակացնում է «Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում» ELEVATE ծրագիրը, որը ֆինանսավորվում է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (ԿՄՀԳ) կողմից։ Սույն ծրագրի շրջանակներում օգոստոսի 6-ին Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանն ընդունեց ծրագրերի համակարգողներ Արեգ Բադալյանին և Վահե Դարբինյանին։ Ծրագրի շրջանակներում թիրախային համայնքներում ստեղծվել են կառավարման խորհուրդներ, որով երաշխավորվում է, որ համայնքի ձայնը լիովին լսելի կլինի և կներառվի պլանավորման գործընթացում տարբեր շահագրգիռ կողմերի անունից։Կառավարման խորհրդի քննարկման ընթացքում քննարկվեց համայնքային ...
Մանրամասն |
|
07.08.25
Բարեկարգման աշխատանքներ՝ Կոթի բնակավայրում
|
2025 թվականի սուբվենցիոն ծրագրով տուֆապատվում են Կոթի բնակավայրի 22-րդ և 26-րդ փողոցները:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |