ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանը հայտարարում է Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ՝ բաց դասական կարգով, որը տեղի կունենա 2023 թվականի հունվարի 5-ին, ժամը 11:00-ին ք. Նոյեմբերյան Երևանյան 4, երկրորդ հարկ, սենյակ 15 հասցեում (համայնքապետարանի վարչական շենք):
Լոտ N 1. Ծածկագիր` 11-041-0315-0001, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, բնակավայր Կողբ, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող, հողամասի ընդհանուր չափից` 4.66515 հա տրամադրել վարձակալության, տարեկան մեկնարկային վարձավճարի չափ՝ 7000 ՀՀ դրամ, քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 350ՀՀ դրամ։
Լոտ N 2. Ծածկագիր` 11-017-0110-0264 հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, բնակավայր Բաղանիս, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` կորիզավոր, հողամասի ընդհանուր չափը` 0.67711 հա, տրամադրել վարձակալության, տարեկան մեկնարկային վարձավճարի չափը՝ 5000 ՀՀ դրամ, քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 250 ՀՀ դրամ:
Լոտ N 3. Ծածկագիր` 11—017-0110-0265, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, Նոյեմբերյան, համայնք Բաղանիս, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` կորիզավոր, հողամասի ընդհանուր չափից` 0.1686 հա, տրամադրել վարձակալության, տարեկան մեկնարկային վարձավճարի չափ՝ 1500 ՀՀ դրամ, քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 75 ՀՀ դրամ :
Նշված հողամասերի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:
Վարձակալության մրցույթ՝ մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիր (վարձակալության մրցույթ՝ 20000 ՀՀ դրամ) և անձնագիր: Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչև 18:00-ն` ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան Երևանյան 4, աճուրդային և մրցութային հանձնաժողովին:
Աճուրդի և մրցույթի հայտերի ընդունումն ու գրանցումը դադարեցվում է աճուրդի և մրցույթի կայացման օրվանից 3 օր առաջ,։
Վարձակալության մրցույթի անցկացման օրը մինչև մրցույթի սկիզբը մասնակիցը վճարում է նախավճար` լոտի մեկնարկային 5 %-ի չափով:
Աճուրդին և մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Աճուրդում և մրցույթում հաղթող կճանաչվի ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Մանրամասն տեղեկությունների համար, ինչպես նաև լոտերն ուսումնասիրման նպատակով, դիմել Նոյեմբերյանի համայնքապետարան` ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան Երևանյան 4, երկրորդ հարկ, սենյակ 15, հեռախոս /0266/ 22393:
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ