ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանը հայտարարում է Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք և վարձակալության մրցույթ՝ բաց դասական կարգով, որը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 8-ին, ժամը 11:00-ին ք. Նոյեմբերյան Երևանյան 4, երկրորդ հարկ, սենյակ 5 հասցեում (համայնքապետարանի վարչական շենք):
Լոտ N 1. Ծածկագիր` 11-050-0186-0017, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, գ. Ոսկեվան, 8-րդ փողոց, 2-րդ փակուղի, 10 հողամաս, նպատակային նշանակությունը` արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, հողամասի չափը` 0,41163 հա, աճուրդի մեկնարկային գինը 411630 ՀՀ դրամ, քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 20580 ՀՀ դրամ։
Լոտ N 2. Ծածկագիր` 11-017-0012-0004 հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, գ. Բաղանիս, 7 փողոց, 21 նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, հողամասի ընդհանուր չափը` 0,15814 հա, աճուրդի մեկնարկային գինը 158140 ՀՀ դրամ, քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 7910 ՀՀ դրամ:
Լոտ N 3. Ծածկագիր` 11-016-0109-0053, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, Նոյեմբերյան, գ. Բագրատաշեն, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող, հողամասի չափը` 3.3296 հա, տարեկան մեկնարկային վարձավճարի չափ՝ 36000 ՀՀ դրամ, քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 1800 ՀՀ դրամ :
Լոտ N 4. Ծածկագիր` 11-016-0109-0052, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, գ. Բագրատաշեն, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող, հողամասի չափը 3 հա, տարեկան մեկնարկային վարձավճարի չափ՝ 33000 ՀՀ դրամ, քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 1650 ՀՀ դրամ :
Լոտ N 5. Ծածկագիր` 11-016-0109-0054, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, գ. Բագրատաշեն, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական նշանակության, գործառնական նշանակությունը` վարելահող, հողամասի չափը` 3 հա, տարեկան մեկնարկային վարձավճարի չափ ՝ 33000 ՀՀ դրամ, քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 1650 ՀՀ դրամ:
Լոտ N 6. Ծածկագիր` 11-016-0109-0055, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, գ. Բագրատաշեն, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող, հողամասի չափը` 1.57824 հա, տարեկան մեկնարկային վարձավճարի չափ ՝18000 ՀՀ դրամ, քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 900 ՀՀ դրամ:
Նշված հողամասերի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:
Աճուրդին և մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիր (աճուրդին՝ 30000 ՀՀ դրամ, վարձակալության մրցույթ՝ 20000 ՀՀ դրամ) և անձնագիր: Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչև 18:00-ն` ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան Երևանյան 4, աճուրդային և մրցութային հանձնաժողովին:
Աճուրդի և մրցույթի հայտերի ընդունումն ու գրանցումը դադարեցվում է աճուրդի և մրցույթի կայացման օրվանից 3 օր առաջ,։
Աճուրդ-վաճառքի և վարձակալության մրցույթի անցկացման օրը մինչև մրցույթի սկիզբը մասնակիցը վճարում է նախավճար` լոտի մեկնարկային արժեքի 50 %-ի չափով՝ աճուրդ-վաճառք և 5 %-ի չափով՝ վարձակալություն:
Աճուրդին և մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Աճուրդում և մրցույթում հաղթող կճանաչվի ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Մանրամասն տեղեկությունների համար, ինչպես նաև լոտերն ուսումնասիրման նպատակով, դիմել Նոյեմբերյանի համայնքապետարան` ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան Երևանյան 4, երկրորդ հարկ, սենյակ 5, հեռախոս /0266/ 22393:
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ