ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Գենդերային հավասարության պորտֆելը Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացնում է «Հարթակ 5. Հայաստանում կանանց տնտեսական հնարավորությունների խթանում» ծրագիրը, որի նպատակն է ազգային և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ նշանակալի ազդեցություն ունենալ Հայաստանի բոլոր մարզերում՝ տնտեսապես հզորացնելով խոցելի կանանց և փոխելով գենդերային կարծրատիպերը: Այս ծրագրի շրջանակում ՄԱԶԾ-ն հայտարարում է «Առաջնորդության վերելք․ խթանելով կանանց առաջխաղացումը կարիերայում» կարողությունների զարգացման շարունակական նախաձեռնությունը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, և մասնավոր ոլորտում կարիերայի առաջխաղացման ցանկություն ունեցող կանանց համար։ Նախաձեռնության նպատակն է՝ 1) զարգացնել կանանց կարողությունները՝ ապահովելու կարիերայի առաջխաղացում, հնավորություն տալ իրականացնելու փորձնական նորարարական ծրագրեր, որոնք կաջակցեն ընտանիքահեն աշխատանքային բարելավմանը։ Այս միջավայրի նախաձեռնությունը հնարավորություն կտա կանանց ուժեղացնել առաջնորդության, համագործակցային ցանցերի կառուցման ու կառավարման, հիմնախնդիրների լուծման և բանակցությունների վարման, հաղորդակցման, ինքնաճանաչողության և այլ հմտությունները, ինչպես նաև՝ մասնակից կանանց տեսանելիությունը։