09.08.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
"Դոմ Մոսկվի" մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը և Տավուշի մարզպետարանը հայտարարում են՝ Նոյեմբերյան քաղաքում ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացների ընդունելություն՝ 7-14 տարեկան երեխաների համար։ Դասընթացները մեկնարկելու են 2022 թ․ սեպտեմբերի 5-ից։ Հայտերն ընդունվում են մինչև 2022 թ․ օգոստոսի 26-ը։ Դասընթացներից առաջ կատարվելու է թեստավորում՝ երեխաների լեզվի իմացության մակարդակը որոշելու համար։ Դասընթացներին գրանցվելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել:
|
|
09.08.22
ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ․․․
|
Օգոստոսի 7-ին պարուսույց Կարինե Ջիլավյանը Նոյեմբերյանի «Սոսե», Կողբի «Լուս-Անի», Այրումի «Արփի» պարային համույթների իր սաների հետ մասնակցել է Վան փրոդաքշն «Ավանգարդ Կարբի 2022» պարի բարեկամական փառատոնին և արժանացել պատվոգրի ու մեդալի: Այս առիթով Նոյեմբերյանի համայնքապետարանը ողջունում է ամառային արձակուրդների ընթացքում դրսևորած այս ջանասիրությունը և մաղթում նորանոր հաջողություններ սաներին ու գեղարվեստական ղեկավարին:
|
|
08.08.22
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
|
2022թ. օգոստոսի 8-ին Նոյեմբերյան համայնքի Արճիս, օգոստոսի 9-ին Լճկաձոր և օգոստոսի 10-ին Բագրատաշեն բնակավայրերում ժամը 12։00-ին ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը անց է կացնելու «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանքներ։ Գործարկվելու են բնակչության ազդարարման շչակները: Խնդրում ենք չանհանգստանալ:
|
|
20.07.22
ԿՈՂԲ ՎԱՐԴԱՎԱՌ
|
Մեր ժողովրդի կողմից ավանդաբար նշվող Վարդավառը այլևս կունենա փառատոնային, առավել ընդգրկուն ձև ու շարունակություն՝ շնորհիվ «Կողբ» հիմնադրամի հոգաբարձունների խորհրդի և աշխատակազմի ջանքերի, ովքեր նախաձեռնեցին հուլիսի 16-ին և 17-ին Կողբում կայացած Վարդավառը։ Այս առումով խորին շնորհակալություն նրանց և խանդավառ տոնի կազմակերպմանը մասնակից եղած ամենքին՝ Նոյեմբերյան համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներին, բնակչությանը, իրենց արվեստով, ելույթներով հանդես եկած բոլոր սաներին ու գեղարվեստական խմբերին, տեխնիկապես և ֆիզիկապես ջանք չխնայած յուրաքանչյուրին։ Շնորհակալ ենք համայնք այցելած հյուրերին և համերգային ծրագրերով ելույթ ...
Մանրամասն |
|
15.07.22
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
|
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2022թ. հունիսի 30-ի թիվ 956-Ն որոշմամբ հաստատվել է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի համար հատկացված մասնագիտությունների ցանկը: Նպատակային կլինիկական օրդինատուրայի ուսումնառությունն իրականացվում է պետական պատվերով, օրդինատորները յուրաքանչյուր ամիս ստանում են կրթաթոշակ` ՀՀ-ի նվազագույն աշխատավարձի չափով, ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում մասնագիտական գործունեությունն իրականացվում է 3 տարի ժամկետով: Տեղեկացնում ենք նաև, որ 2022-2023թթ ընդունելության նախնական գրանցման գործընթացը սկսված է: Մանրամասների և նախնական գրանցման համար հայտատուները կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի ...
Մանրամասն |
|
15.07.22
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
|
Սիրելի´ հայրենակիցներ, միջհամայնքային երթուղային տրանսպորտի աշխատանքային գրաֆիկում տեղի է ունեցել փոփոխություն և այն 18.07.2022թ-ից կգործի հետևյալ գրաֆիկով՝Շաբաթվա աշխատանքային օրերին․Ժամը 08:00-իցԲարեկամավան- Կոթի- Ոսկեվան- Ոսկեպար- Բաղանիս- Ջուջևան- Նոյեմբերյան-Դովեղ-Նոյեմբերյան:Հետադարձ ժամը 14:00-իցՆոյեմբերյան-Դովեղ-Նոյեմբերյան-Ջուջևան- Բաղանիս-Ոսկեպար-Ոսկեվան- Կոթի- Բարեկամավան:Ժամը 08:00-իցՆոյեմբերյան-Կողբ-Բերդավան-Զորական- Հաղթանակ- Պտղավան-Դեղձավան-Բագրատաշեն-Դեբեդավան:Հետադարձ ժամը 15:00-իցԴեբեդավան-Բագրատաշեն- Դեղձավան- Պտղավան- Հաղթանակ- Զորական- Բերդավան- Կողբ- Նոյեմբերյան:Ժամը 08:00-իցԴեբեդավան-Բագրատաշեն- Դեղձավան- Պտղավան- Հաղթանակ- Զորական- Բերդավան- Կողբ- Նոյեմբերյան:Հետադարձ ...
Մանրամասն |
|
15.07.22
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
|
Հարգելի՛ քաղաքացիներ, Ձեր իսկ անվտանգությունից ելնելով փրկարար ծառայությունը զգուշացնում էանտառային հրդեհներից խուսափելու համար չկատարել այրում խոտածածկ տարածքներում, չթողնել արևի ճառագայթների տակ շշեր և ապակու կտորներ, չթողել խոտածածկ տարածքներում յուղով, բենզինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր, խարույկի համար պատրաստել հատուկ առանձնացված վայր, խարույկը հանգցնել լիարժեք, չծխել ավտոմեքենաների շրջակայքում, չլիցքավորել ավտոմեքենաներ և այլ սարքավորումներ՝ միացրած շարժիչների դեպքում, մուտք չգործել գերչորային խոտածածկ տարածք ավտոմեքենայով։ Եթե հայտնվել եք հրդեհային գոտում մի մատնվեք խուճապի և զանգահարեք 911, արագ հանգցրեք փոքրածավալ գետնամերձ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |