Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Տավուշի մարզ Նոյեմբերյան համայնք գյուղ Բերդավան 33-րդ փողոց 45 հասցեում գտնվող հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, ինչպես նաև իժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով Արսեն Սաշայի Ասլիկյանից 18.12.2024 թվականի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի, Նոյեմբերյան համայնքի, Բերդավան գյուղի 33-րդ փողոց, 45 հողամաս հասցեում գտնվող Արսեն Սաշայի Ասլիկյանին պատկանող 0.09 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր 11-019-0020-0003, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասին կից փաստացի ավել օգտագործվող 0.00615 հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Արսեն Սաշայի Ասլիկյանի (ծնված 11.03.1973 թվականին) սեփականության իրավունքը: