Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 26 մայիսի 2016 թվականի N 550-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության կառավարության 8 մայիսի 2003 թվականի N 714–Ն որոշումով և հաշվի առնելով Լեռնիկ Արմենի Փաշիկյանի 10.06.2024 թվականի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի վարչական տարածքում՝ Նոյեմբերյան համայնք, գյուղ Կողբ 16-րդ փողոց, 1/4 հողամաս հասցեում գտնվող 11-041-0067-0032 կադաստրային ծածկագրով 0.02359 հա մակերեսով բնակավայրերի, հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով օտարել Լեռնիկ Արմենի Փաշիկյանին սեփականության իրավունքով պատկանող 11-041-0067-0028 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին՝ սպասարկման տարածքի ընդլայնման նպատակով:
2. Բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել 514.8 դրամ՝ կադաստրային գնին համապատասխան` 1 քմ մակերեսի համար: