|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 մայիսի 2020 թվականի N 41-Ա |
ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքանկառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի» 1․2 հոդվածի 16-րդ մասի պահանջներով և հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի կողմից «Նոյեմբերյան համայնքի ավագանու նիստերի ուղիղ առցանց հեռարձակման սարքավորումների ձեռքբերում» ծրագիրն իրականացնելու նպատակով գումար տրամադրելու փաստը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Առաջարկել Նոյեմբերյան համայնքի ղեկավարին Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրվող «Նոյեմբերյան համայնքի ավագանու նիստերի ուղիղ առցանց հեռարձակման սարքավորումների ձեռքբերում» ծրագրի ֆինանսական միջոցները Նոյեմբերյան համայնքի բյուջե ներգրավելու համար դիմել ՀՀ Ֆինանսների նախարարություն՝ արտաբյուջետային հաշիվ բացելու նպատակով։ |
Կողմ -8 ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԳԻՇՅԱՆ ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|