Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մրցույթային կարգով վարձակալության տրամադրել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող 0.3 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (ծածկագիր 11-004-0253-0064, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, հողատեսքը` վարելահող):
1) 0.3 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության վարձավճարի մեկնարկային գին սահմանել տարեկան 15000 (տասնհինգ
հազար) ՀՀ դրամ:
2) Վարձակալության ժամկետ սահմանել 20 (քսան) տարի:
3) Վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել 1 (մեկ) տարվա ընթացքում:
4) Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: