Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Աճուրդային կարգով օտարել Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող, Նոյեմբերյան համայնքի, Կողբ բնակավայրի, 29-րդ փողոց, 14/1 հողամաս հասցեում գտնվող՝ 11-041-0004-0188, 11-041-0004-0148 կադաստրային ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, գյուղատնտեսական արտադրական օբեկտների) 0.03911, 0.01293 հա մակերեսով հողամասերը.
1) օտարման մեկնարկային գին սահմանել 520 ՀՀ դրամ՝ 1 (մեկ) քմ-ի համար,
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: