Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս բնակավայրում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 11-015-0302-0009 կադաստրային ծածկագրով 2.683 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` արոտավայր) տրամադրել վարձակալությամբ.
1) վարձակալությամբ տրամադրվող 2.683 հա մակերեսով հողամասի տարեկան մեկնարկային վարձավճարը սահմանել 25000 ՀՀ դրամ,
2) վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի,
3) վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում,
4) հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության: