Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Արճիս բնակավայրի վարչական սահմաններում`գյուղ Արճիս 24-րդ փողոց 19 հողամաս հասցեում գտնվող 11-015-0239-0079 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.0870 հա մակերեսով հողամասը աճուրդային կարգով օտարելու համար:
1) Օտարվող հողամասի 1 քմ մակերեսի համար մեկնարկային գին սահմանել 300 ՀՀ դրամ:
2) Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) Տարածքի օտարման գործընթացն ապահովել 2 (երկու) տարվա ընթացքում: