Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Տալ համաձայնություն սխալմամբ որպես քաղաքացու անվամբ հաշվառված ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի 7-րդ փողոց, 7 շենք հասցեում գտնվող 11-049-0040-0008 և 11-049-0040-0009 կադաստրային ծածկագրով հողամասերից 0.02083 հա մակերեսով (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) հողամասի նկատմամբ Նոյեմբերյան համայնքի սեփականությունը ճանաչելու համար։
2․ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի 7-րդ փողոց 7 շենք հասցեում գտնվող 11-049-0040-0008 և 11-049-0040-0009 կադաստրային ծածկագրերով հողամասից 0.02083 հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի կարգով օտարել Վիկտորյա Պողոսի Բադալյանին՝ որպես շինության (ստացած սեփականության իրավունքի վկայագրով, ժառանգական գործի համար՝ թիվ 477) պահպանման և սպասարկման տարածք:
1) Ուղղակի վաճառքի համար հողամասի 1 քմ մակերեսի գինը սահմանել կադաստրային արժեքին համապատասխան` 92.4 ՀՀ դրամ:
2) Հողամասն օտարել 2 տարվա ընթացքում:
3) Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3․ Նոյեմբերյան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 13-ի թիվ 116-Ա որոշումը ճանաչել ուժը կորցրած: