Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածի պահանջներով, հաշվի առնելով, որ բնակելի տունը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Անժիկ Վահանի Անանյանի 12.08.2025 թվականին տրված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղի 5-րդ փողոց, 23 բնակելի տուն հասցեում գտնվող, 11-041-0111-0019 ծածկագրով բնակելի տան նկուղի (66.50 քմ մակերեսով, կառուցված 1987 թվականին), բնակելի տան նկուղի բ/պ կամ ա/հ-ի (16.70 քմ ընդհանուր մակերեսով, կառուցված 1987 թվականին), բնակելի տան (91.50 քմ ընդհանուր մակերեսով, կառուցված 1987 թվականին) նկատմամբ ճանաչել Անժիկ Վահանի Անանյանի (ծնված՝ 18.10.1956 թվականին), Սոնա Վարդանի Բարսեղյանի (ծնված 20.01.1979 թվականին), Գևորգ Վարդանի Բարսեղյանի (ծնված 29.06.1981 թվականին) և Արկադի Վարդանի Բասրեղյանի (ծնված 16.08.1985 թվականին) սեփականության իրավունքը: