|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 փետրվարի 2025 թվականի N 181-Ա |
ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 15․11․2024 թվականի թիվ 518-Ն որոշումը և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքում գործող «Ռուշան Մուքելյան» ԱՁ-ի պատասխանատու անձի 21․01․2025 թվականի դիմում-հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Թույլատրել «Ռուշան Մուքելյան» ԱՁ-ին 01.01.2025 թվականից մինչև 31.12.2025 թվականը Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի Բարեկամության փողոց շինություն 3 հասցեում զբաղվել ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքների վաճառքով:
- Որոշումը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|