Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասով`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 02-ի թիվ 128-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն՝
1. Համայնքի բյուջեի վարչական մասի եկամտային մասի <<Այլ դոտացիաներ>> տողում ավելացնել 620100 ՀՀ դրամ, <<Համայնքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների օրինականացման համար վճարներ>> տողում ավելացնել 460000 ՀՀ դրամ, <<Վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտներ>> տողում ավելացնել 400000 ՀՀ դրամ:
2.Հատված 2
1) Հավելված 2-րդ հատվածի 2161 տողի գործառական դասակարգման 01 բաժին 06 խումբ 01 դասի 17539350 թիվը փոխարինել 18619450 թվով:
2) Հավելված 2-րդ հատվածի 2561 տողի գործառական դասակարգման 05 բաժին 06 խումբ 01 դասի 3600000 թիվը փոխարինել 4000000 թվով:
3. Հատված 3
1) Հավելված 3-րդ հատվածի 4267 տողի տնտեսագիտական դասակարգման 4267 հոդվածում 7800000 թիվը փոխարինել 8880100 թվով:
2) Հավելված 3-րդ հատվածի 4268 տողի տնտեսագիտական դասակարգման 4269 հոդվածում 15719600 թիվը փոխարինել 16119600 թվով:
4. Հավելված 6
1) Հավելված 6-րդ հատվածի 2161 տողի գործառական դասակարգման բաժին 01 խումբ 06 դաս 01 տնտեսագիտական դասակարգման 4267 հոդվածում 3500000 թիվը փոխարինել 4580100 թվով:
2) Հավելված 6-րդ հատվածի 2561 տողի գործառական դասակարգման բաժին 05 խումբ 06 դաս 01 տնտեսագիտական դասակարգման 4269 հոդվածում 3100000 թիվը փոխարինել 3500000 թվով: