|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հոկտեմբերի 2019 թվականի N 100-Ա |
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի «ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՊԱՐՏՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ 10-Ա, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի ԹԻՎ 08-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով <<ՔԱՄՈՒՏ>> ՍՊԸ-ի (այսուհետ՝ ընկերություն) տնօրեն Վարդան Անանյանի 25.10.2019 թվականի դիմումը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և 2011 թվականի հունվարի 26-ի «Ոչ բնակելի տարածքի վարձակալության» պայմանագրի 2.1.2 կետով (այսուհետ՝ պայմանագիր) ՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Ընդունել <<ՔԱՄՈՒՏ>> ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Անանյանի առաջարկը՝ ընկերության պահոցից Նոյեմբերյան համայնքին վերաբերող մասը, որպես պայմանագրի վարձավճարի պարտքի փոխհատուցում, Նոյեմբերյանի համայնքապետարանին տրամադրելու վերաբերյալ:
- Պայմանագիրը լուծել վաղաժամկետ:
- Ուժը կորցրած ճանաչել Նոյեմբերյան քաղաքի ավագանու 2011 թվականի հունվարի 20-ի «Նոյեմբերյան համանյքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքը վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 10-Ա, 2016 թվականի հունվարի 18-ի <<Նոյեմբերյանի քաղաքապետարանի և <<ՔԱՄՈՒՏ>> ՍՊԸ-ի միջև 26.01.2011 թվականին կնքված թիվ 161 պայմանագրում փոփոխություն կատարելու մասին>> թիվ 08-Ա որոշումները :
- Տասնօրյա ժամկետում նոտարական կարգով կնքել պայմանագիրը վաղաժամկետ լուծելու վերաբերյալ համաձայնագիր:
|
Կողմ -10 ԱԶԱՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՄԻՐԱՂՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՄԻՐԱՂՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԽԱՉԻԿՅԱՆ ՍԼԱՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՄԱՄՅԱՆ ՄՀԵՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|