Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, 7-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կետերով և 59-րդ հոդվածով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյան համայնքի Ջուջևան գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 11-056-0027-0001 ընդհանուր ծածկագրով 0.15 հա մակերեսով տարածքից (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) առանձնացնել 0.03339 հա մակերեսով հողատարածք՝ որպես առանձին գույքային միավոր պետական գրանցում ստանալու նպատակով:
2. Առանձնացված 0.03339 հա մակերեսով հողատարածքի նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, փոփոխել և դարձնել բնակավայրերի, հասարակական կառուցապատման: