Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 78-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մարտի 2023 թվականի N 78-Ա

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ԻՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի գ.Կողբ 6 - րդ փողոց 105/1 հողամաս հասցեում գտնվող կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝

   ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գ. Կողբ 6-րդ փողոց 105/1 հողամաս հասցեում գտնվող,  11-041-0206-0006, կադաստրային ծածկագրով 0.00633 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի  գոռծառնական նշանակությունը կամ հողատեսքը` բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող 30.44 արտաքին մակերեսով շինությունները՝  ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Վահագն Արարատի Թամազյանին:

2. Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքը և նրա վրա առկա շինությունը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝

1) 0.00633 հա մակերեսով հողամասի օտարման գինը կադաստրային արժեքին համապատասխան՝  (63.3 x 520) 32950 (երեսուն երկու  հազար իննը հարյուր հիսուն)  ՀՀ դրամ չափով։

 2) 31.78 արտաքին մակերեսով կառույցի օտարման գին՝ /30.44 x 2622/ 79850 յոթանասունինը  հազար ութ հարյուր հիսուն ) ՀՀ դրամ:

3. Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:

4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում:


Կողմ -17

ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԵՆ

ԱՂԱԲԱԲՅԱՆ ԱՐՍԵՆ

ԱՂԱՄՅԱՆ ՄՀԵՐ

ԲԱՀԱԴՈՒՐՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄՀԵՐ

ԲԵԳԼԱՐՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ

ԲԵՐՈՅԱՆ ԱԻԴԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ

ԴԱՎԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԽԵՉՈՒՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ

ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ

ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ

ՄԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԵԼԻՔՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՍԱՄՍՈՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(664.53 Կբ)
(549.90 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner