Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
 ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 
Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Նոյեմբերյան քաղաքի Շիրազի փողոց թիվ 39 հասցեում  11-004-0005-0003-001 ծածկագրով նպատակային նշանակությունը` բնակավայրերի, հողատեսքը` խառը կառուցապատման  հողամասում առկա ընդհանուր 496 քմ (զորանոց) մակերեսից 296 քմ մակերեսով շինությունը վարձակալական հիմունքներով տրամադրել «ՋԻ-ԳԱՐԱԺ» ՍՊԸ-ին:
          1) Շինության վարձակալության համար սահմանել  ամսական 70000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ վարձավճար,
          2)  վարձակալության ժամկետ սահմանել 4 տարի,
          3) վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել 6 (վեց) ամսվա ընթացքում,
          4) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: