Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ ք.Նոյեմբերյան Կամոյի փողոց 8/15 հողամաս հասցեում գտնվող, 11-004-0039-0199 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.00337 հա մակերեսով հողամասը աճուրդային կարգով օտարելու համար:
1) Օտարվող հողամասի 1 ք․մ մակերեսի համար մեկնարկային գին սահմանել 2000 ՀՀ դրամ:
2) Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) Տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: