Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի  1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
 ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 
1. Մրցույթային կարգով վարձակալության տրամադրել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող 0.422 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (ծածկագիր 11-004-0290-0040), նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, հողատեսքը` արոտավայր):
1) 0.422 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության վարձավճարի մեկնարկային գին սահմանել տարեկան 5000 (հինգ
    հազար) ՀՀ դրամ:  
  2)  Վարձակալության ժամկետ սահմանել  10 (տասը) տարի:
  3) Վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել  1 (մեկ) տարվա ընթացքում: 
4) Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: