Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 568-Ա որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած՝ Նաիրի Նորայրի Եղիազարյանի կողմից (նույնականացման քարտ 012393799, տրված 047-ի կողմից) 05.12 .2024 թվականին տրված համաձայնությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող քաղաք Նոյեմբերյան Վ․ Տերյան փողոց, 5/11 ավտոտնակ հասցեում գտնվող 0․00444 հա մակերեսով հողամասում (ծածկագիր 11-004-0039-0240, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) առկա օրինականացված և համայնքային սեփականություն ճանաչված 44․41 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես 40․5 քմ) խորդանոցը և սպասարկման համար նախատեսված 0․00444 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած՝ Նաիրի Նորայրի Եղիազարյանին։
2.Նաիրի Նորայրի Եղիազարյանը Նոյեմբերյանի համայնքապետարանի բյուջե պետք է վճարի 53700 (հւսուն երեք հազար յոթ հարյուր ) ՀՀ դրամ 900395101158 հաշվին, որպես կառույցի օտարման գին և 54250 (հիսունչորս հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ 900395101133 հաշվին որպես հողամասի օտարման գին, իսկ անշարժ գույքի պետական գրանցման և միասնական տեղեկատվության համար համայնքի կողմից կատարված ծախս՝ 18000 ՀՀ դրամ՝ 900395101570 հաշվին:
3. Վճարելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր: