Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով,
ՈՐՈՇԵՑԻ՝
1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Մհեր Արտաշի Մամյանին սեփականության իրավունքով պատկանող MERCEDES - BENZ S600 մակնիշի 01 IQ 007 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի գույքային գծով հարկային պարտավորությունները չկատարելու հիմքով հարուցել վարչական վարույթ:
2. Լսումների օր նշանակել 2025թ-ի հունիսի 30-ին, ժամը 14:30-ին:
3. Հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Արևիկ Նահապետյանին լսման վերաբերյալ իրազեկել Մհեր Մամյանին: