Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 26 մայիսի 2016  թվականի N 550-Ն որոշումով,  Հայաստանի Հանրապետության կառավարության  8 մայիսի 2003 թվականի N 714–Ն որոշումով և հաշվի առնելով Մհեր Մաքսիմի Հովհաննիսյանի  04.12.2023   թվականի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.  Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում՝ Նոյեմբերյան համայնք, գյուղ Բագրատաշեն 2-րդ փողոց թիվ 20/2 հողամաս հասցեում գտնվող  11-016-0021-0148 կադաստրային ծածկագրով  0.13214 հա մակերեսով բնակավայրերի բնակելի հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով Մհեր Մաքսիմի Հովհաննիսյանին  սեփականության իրավունքով  պատկանող 11-016-0021-0100 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին՝ սպասարկման  տարածքի  ընդլայնման նպատակով վաճառելու համար:
2. Բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել կադաստրային գնին համապատասխան` 1 քմ մակերեսի համար 514.8 դրամ: