Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրի սեփականությունը հանդիսացող 11-055-0337-0001 կադաստրային ծածկագրով հողամասից ըստ կից ներկայացվող և Նոյեմբերյան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերի՝ 0.42401 հա և 0.86830 հա (ներկայիս կադաստրային ծածկագիր՝ 11-055-0337-0003) մակերեսներով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը վարձակալությամբ տրամադրելու համար:
1) 0.42401 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 6000 ՀՀ դրամ:
2) 0.86830 հա (ներկայիս կադաստրային ծածկագիր՝ 11-055-0337-0003) մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 15000 ՀՀ դրամ:
3) հողամասերի համար վարձակալության ժամկետը սահմանել 24 տարի:
4) վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում:
5) հողամասերը օգտագործել ըստ նպատակային նշանակության: