Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի գյուղ Կողբ 6-րդ փողոց 456 հողամաս հասցեում գտնվող կառույցը՝ կիսակառույց բնակելի տուն, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գյուղ Կողբ, 6-րդ փողոց 496 հողամաս հասցեում գտնվող, 11-041-0208-0003 կադաստրային ծածկագրով 0.1 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող ընդհանուր՝ 61․2 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ կիսակառույց բնակելի տուն, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Քրիստինե Անագի Յարալյանին:
2. Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքը և նրա վրա առկա շինությունը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝
1) 0.1 հա մակերեսով հողամասի օտարման գինը կադաստրային արժեքին համապատասխան՝ 1000x515= 515000 (հինգ հարյուր տաս հինգ հազար ) ՀՀ դրամ չափով։
2) 61.2 քմ արտաքին մակերեսով կառույցի գինը՝ 61.2x2622 = 160466 (հարյուր վաթսուն հաձար չորս հարյուր վաթսուն վեց ) ՀՀ դրամ:
3. Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված պայմաններով և ժամկետներում: