|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հուլիսի 2020 թվականի N 68-Ա |
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՈՎԵՂ ԳՅՈՒՂՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 185-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղում հիմնական դպրոց կառուցելու անհրաժեշտությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղում հիմնական դպրոց կառուցելու նպատակով Նոյեմբերյան համայնքի 2020 թվականի բյուջեից հատկացնել 2 մլն 800 000 ՀՀ դրամ գումար՝
- Դովեղ գյուղի 1-ին փողոց թիվ 45 հասցեում գտնվող Մարտին Ռազմիկի Ղազարյանին պատկանող 11-027-0015-0005 ծածկագրով 0.10909 հա մակերեսով հողամասի գնման նպատակով՝ 1211100 ՀՀ դրամ, որից՝ 121100 ՀՀ դրամը որպես եկամտահարկ:
- Դովեղ գյուղի 1-ին փողոց թիվ 43 հասցեում գտնվող Արմեն Շահոյի Կիրակոսյանին պատկանող 11-027-0015-0004 ծածկագրով 0.144 հա մակերեսով հողամասի գնման նպատակով՝ 1600000 ՀՀ դրամ, որից՝ 160000 ՀՀ դրամը որպես եկամտահարկ:
|
Կողմ -7 ԳԱՍՊԱՐՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԳԻՇՅԱՆ ՌՈՒԲԻԿ ԽԱՉԻԿՅԱՆ ՍԼԱՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ ՄԱՄՅԱՆ ՄՀԵՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|