Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Նոյեմբերյանի համայնքապետարանի, <<ՉԻՆՎԱՆ>> ՍՊԸ-ի և <<Նյու Արմենիա>> հիմնադրամի միջև 15.01.2019 թվականին կնքված եռակողմ պայմանագիրը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Կոմբայն ACM 10551, 1(մեկ) միավոր տեխնիկական միջոցը 21 964 250 ՀՀ դրամ արժեքով ընդգրկել Նոյեմբերյան համայնքի սեփականության գույքացանկում և օրենքի սահմանած կարգով կատարել համապատասխան գրանցում:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից: