Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Տալ համաձայնություն օտարել Նոյեմբերյան համայնքի Ջուջևան գյուղի 11-056-0211-0004 ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, հողատեսքը՝ հասարակական կառուցապատման) 0,166 հա մակերեսով հողամասը:
1) օտարման մեկնարկային գին սահմանել 144 ՀՀ դրամ (1 քմ-ի համար):
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: