Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Մրցույթային կարգով վարձակալության տրամադրել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրի սեփականությունը հանդիսացող 0.05112 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (ծածկագիր 11-017-0102-0021, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, հողատեսքը` արոտավայրերի):
1) 0.05112 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության վարձավճարի մեկնարկային գին սահմանել տարեկան 60000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ,
2) Վարձակալության ժամկետ սահմանել 5 տարի:
3) Վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել 6 ( վեց ) ամսվա ընթացքում:
4) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: