Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Նոյեմբերյան քաղաքի Շիրազի փողոց թիվ 39 հասցեում 0.08181 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասը /ծածկագիր 11-004-0005-0003, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, հողատեսքը` խառը կառուցապատման/ և հողամասում առկա 342.55 քմ շինությունը՝ ծածկ վարձակալական հիմունքներով տրամադրել Վահագն Լադիկի Հախվերդյանին:
1) 0.08181 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասի վարձակալության վարձավճարի
գին սահմանել ամսական 52400 (հիսուներկու հազար չորս հարյուր) ՀՀ դրամ,
2) վարձակալության ժամկետ սահմանել 5 տարի,
3) վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել 1 (մեկ) տարվա ընթացքում,
4) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: