Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրում (կադաստրային ծածկագիր 11-017-0031-0015) գտնվող հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, ինչպես նաև իժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով Վարուժան Վանիչկի Առաքելյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնք, գ․ Բաղանիս 1-ին փողոց, 86 բնակելի տուն հասցեում (ծածկագիր 11-017-0031-0015) Վարուժան Վանիչկի Առաքելյանին, Արեգնազ Շահոյի Առաքելյանին և Ռոզա Վարուժանի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող 0.14 հա մակերեսով հողամասում (նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) առկա բնակելի տան (ընդհանուր 120.8 քմ բնակելի տան, կառուցված 1988 թվկանին), բ/պ կամ ա/հ-ի (22.1 քմ, կառուցված 1988 թվականին), անասնաշենքի (22.20 քմ մակերեսով, կառուցված 1988 թվականին) նկատմամբ ճանաչել Վարուժան Վանիչկի Առաքելյանի (ծնված 10.01.1958 թվականին), Արեգնազ Շահոյի Առաքելյանի (ծնված 10.10.1958 թվականին) և Ռոզա Վարուժանի Առաքելյանի (ծնված 28.09․1986 թվականին) սեփականության իրավունքը: