Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելսվ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Տալ համաձայնություն Նոեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Կողբ բնակավայրի վարչական սահմանում գտնվող 0.05509 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (ծածկագիր 11-041-0390-0024, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող) և 0,18778 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (ծածկագիր 11-041-0398-0001, նպատակային նշանակությունը՝գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասերը աճուրդային կարգով վաճառելու համար:
1.Օգտագործվող հողամասի 1քմ մակերեսի համար մեկնարկային գին սահմանել 100 ՀՀդրամ:
2.Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3.Տարածքի օտարման գործընթացն ապահովել 1(մեկ) տարվա ընթացքում: