|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 դեկտեմբերի 2024 թվականի N 609-Ա |
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ գլխի 245-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով Մհեր Միշայի Ամիրաղյանի 05․11․2024թ դիմումը
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2024 թվականի մայիսի 25-ին լույս 26-ի գիշերը Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած բնական աղետի /ջրհեղեղի/ հետևանքով Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի բնակիչ Միշա Մհերի Ամիրաղյանին պատկանող AUDI E-TRON QUATTRO մակնիշի 37VC 778 համարանիշի էլեկտրոմոբիլը վնասվել է հեղեղումից, հնարավոր չէ վերանորոգել և ենթակա է խոտանման, փոխադրամիջոցի գույքահարկի վրա առաջացած տույժի և մայիս ամսից հետո հաշվարկած գույքահարկի համար սահմանել գույքահարկի գծով արտոնություն։
2․ Միշա Ամիրաղյանի փոխարեն համայնքի բյուջեից կատարել համապատասխան չափի վճարում։ |
Կողմ -16 ԱՂԱԲԱԲՅԱՆ ԱՐՍԵՆ ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՂԱՄՅԱՆ ՄՀԵՐ ԱՆԱՆՅԱՆ ՔԱՋԻԿ ԲԱՀԱԴՈՒՐՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԲԵԳԼԱՐՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԴԱՎԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ՄԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՊԱՐԱՆՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՔՈՉԱՐՅԱՆ ԳՅՈՐԳԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(41.71 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|