|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 մարտի 2025 թվականի N 541-Ա |
ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, 5-րդ հոդվածի 5-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի 11-004-0039-0033 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.00344 հա մակերեսով հողամաս, 11-004-0039-0034 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.00182 հա մակերեսով հողամաս, ընդհանուր 0․00526 հա (նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման)։
- Առանձնացված հողամասերը միավորել և առաջացած 0․00526 հա մակերեսով անշարժ գույքին տալ հասցե՝ գրանցելով համայնք Նոյեմբերյան, քաղաք Նոյեմբերյան, Վ. Տերյան փողոց, 9/22 խորդանոց հասցեում, փոստային դասիչ 4101։
- Առանձնացված հողատարածքին և կառուցված առկա շինությանը պետական գրանցում տալու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|