|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հուլիսի 2020 թվականի N 83-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ 1 (ՄԵԿ) ՔՄ ՄԱԿԵՐԵՍԻ ՀԱՄԱՐ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Կոթի գյուղի 1-ին փողոց 37 հասցեում գտնվող 11-040-0103-0007 ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման) 0.002 հա մակերեսով հողամասը օտարելու վերաբերյալ առաջարկը մերժել:
|
Կողմ -3 ԳԻՇՅԱՆ ՌՈՒԲԻԿ ԽԱՉԻԿՅԱՆ ՍԼԱՎԻԿ ՄԱՄՅԱՆ ՄՀԵՐ | Դեմ -1 ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ | Ձեռնպահ -3 ԳԱՍՊԱՐՅԱՆ ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|