Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-016-0109-0050 կադաստրային ծածկագրով 2.62184 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող) տրամադրել վարձակալությամբ.
1) վարձակալությամբ տրամադրվող 2.62184 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 24000 դրամ,
2) վարձակալության ժամկետը սահմանել 24 տարի,
3) վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել երկու տարվա ընթացքում տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: