Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Տալ համաձայնություն օտարել ներքոհիշյալ հողամասը և օտարման համար սահմանել մեկնարկային գին՝
1.Նոյեմբերյան քաղաքի Բարեկամության փողոց թիվ 8/3 հասցեում գտնվող 11-004-0110-0083 ծածկագրով 0,00119 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:
1) մեկնարկային գին սահմանել 5000 ՀՀ դրամ /1 քմ-ի համար/:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքն օտարել 1 /մեկ/ տարվա ընթացքում:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից: