Այսօր: Շաբաթ, 25 Հունվարի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 115-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունվարի 2025 թվականի N 115-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության  2006 թվականի  մայիսի 18-ի N 731-Ն որոշումը, ՀՀ կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման  4-րդ բաժնի 33-րդ, 34-րդ, 34.2-րդ 35-րդ և 35.1 կետերով, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող  Նոյեմբերյան քաղաքի Վ. Տերյան փողոց, 7/13 խորդանոց հասցեում գտնվող 0.00509 հա մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցները չեն խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով Նազիկ Վահանի Ղազինյանի կողմից տրված դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Նոյեմբերյան համայնքի  Նոյեմբերյան քաղաքի Վ. Տերյան փողոց, 7/13 խորդանոց հասցեում գտնվող, 0.00509 հա մակերեսով հողամասում (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման)  Նազիկ Վահանի Ղազինյանի կողմից ինքնակամ կառուցված ընդհանուր՝ 21․19 քմ արտաքին մակերեսով կառույցը՝ (կիսանկուղային հարկով խոհանոց), սպասարկման համար նախատեսված 0.00509 հա մակերեսով, օրինականացնել և ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը (հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023P2LCBC):

2. Հանձնարարել Նոյեմբերյանի համանքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ սույն որոշմամբ օրինականացված կառույցի  նկատմանբ իրավունքի պետական գրանցումը կատարելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկությամբ դիմել ինքնակամ կառույցն իրականացրած Նազիկ Վահանի Ղազինյանին՝ գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով կիսանկուղային հարկով խորդանոցը՝ 25650 ՀՀ դրամ արժեքով և նրա սպասարկման համար անհրաժեշտ  0.00509 հա մակերեսով հողամասը՝ 62150 ՀՀ դրամ արժեքով ձեռք բերելու համար:

3. Տրամադրվող հողամասի մակերեսը և սահմանները ընդունվում են սույն որոշմանը կից ներկայացված հողամասի հատակագծի մակերեսով և սահմաններով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner