Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով ՀՀ վիճակագրական կոմիտե դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Տալ համաձայնություն Նոյեմբերյանի համայնքապետարանի Երևանյան փողոց թիվ 4 հասցեում գտնվող վարչական շենքի առաջին հարկում որպես աշխատասենյակ երկու սենյակ, ընդհանուր՝ 36.3 քմ մակերեսով տարածքը վարձակալական հիմունքներով տրամադրել ՀՀ վիճակագրական կոմիտեին.
1) տարածքը վարձակալության տրամադրել 10 /տասը/ տարի ժամկետով,
2) վարձակալության համար վարձավճար սահմանել ամսական 500 ՀՀ դրամ գումար 1 /մեկ/ քմ մակերեսի համար, ընդհանուր՝ ամսական 18.150 ՀՀ դրամ :
3) վարձակալված տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
4) վարձակալության պայմանագիրը կնքել 1 (մեկ) տարվա ընթացքում: