Ղեկավարվելով «ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» օրենքի պահանջներով, և հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, և հիմք ընդունելով Աշոտ Հայկազի Անանյանի 25․ 07.2025 թվականի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Դպրոցականների փողոց թիվ 8 բնակելի տուն հասցեում (ծածկագիր 11-004-0039-0067) Աշոտ Հայկազի Անանյանին և Հայկազ Եգորի Անանյանին, ժառանգության իրավունքով պատկանող 0.09 հա մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող 0.004 հա մակերեսով հողամասի նկատմամբ (ամբողջը՝ 0.0․094 հա) ճանաչել Աշոտ Հայկազի Անանյանի, (ծնված 11․07․1972 թվականին) և Հայկազ Եգորի Անանյանի (ծնված 22․08․1946 թվականին) սեփականության իրավունքը:
2․ Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Դպրոցականների փողոց թիվ 8 հասցեում (ծածկագիր 11-004-0039-0067) ժառանգության իրավունքով պատկանող 11-004-0039-0067 տնամերձ հողամասում առկա բնակելի տան՝ կիսանկուղի (88.80 քմ ըստ կադաստրային գործի), բնակելի տան բ/պ կամ ա/հ՝ կիսանկուղի (84․50 քմ, ըստ կադաստրային գործի), բնակելի տան (131․90 քմ, ըստ կադաստրային գործի), բնակելի տան բ/պ կամ ա/հ՝-ի (47․90 քմ, ըստ կադաստրային գործի), թռչնանոցի (3.70 քմ, ըստ կադաստրային գործի), օժանդակ շինության (5,60 քմ, ըստ կադաստրային գործի), ծածկի (18․60 քմ, ըստ կադաստրային գործի) ճանաչել Աշոտ Հայկազի Անանյանի (ծնված 11․07․1972 թվականին) և Հայկազ Եգորի Անանյանի (ծնված 22․08․1946 թվականին) սեփականության իրավունքը։ Չափագրման բանալի՝ 2025MLTE3A: