Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի քաղաք Այրում Բարեկամության փողոց, թիվ 5/36 ավտոտնակ հասցեում գտնվող կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի քաղաք Այրում, Բարեկամության փողոց, 5/36 ավտոտնակ հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման և հողամասում գտնվող ավտոտնակը օրինականացնելուց և համայնքային սեփականություն ճանաչելուց հետո համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի օտարելու կամ տրամադրելու համար: