Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1 .Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 11-024-0115-0015 կադաստրային ծածկագրով 0.76288 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողը վարձակալությամբ տրամադրելու համար:
2. 0.76288 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի տարեկան մեկնարկային վարձավճարը սահմանել 14000 ՀՀ դրամ:
3.Վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի:
4.Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում:
5.Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության: