|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 ապրիլի 2025 թվականի N 846-Ա |
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և հաշվի առնելով Սամվել Ժորայի Ղազնինյանի լիազորված անձ Արամայիս Սերյոժայի Ամիրաղյանի կողմից ներկայացված հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան համայնք, գյուղ Բագրատաշեն, 6-րդ փողոց 44 հասցեում գտնվող 11-016-0039-0058 կադաստրային ծածկագրով 0.04067 հա մակերեսով հողամասից 0․004 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել հասարակական նշանակության և գոյություն ունեցող առևտրի սրահի վերակառուցման նպատակով տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք:
- Հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր և փաստաթղթերը տրամադրել 11-016-0039-0058 ծածկագրով հողամասի սեփականատեր Սամվել Ժորայի Ղազնինյանին։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|