Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ գ.Ջուջևան, 10-րդ փողոց, 15/1 հողամաս հասցեում գտնվող, 11-056-0022-0006 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.00309 հա մակերեսով հողամասը աճուրդային կարգով օտարելու համար:
1) Օտարվող հողամասի 1 քմ մակերեսի համար մեկնարկային գին սահմանել 500 ՀՀ դրամ:
2) Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) Տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: