Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի, 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով Արտավազդ Աղասու Աբովյանի 16.05.2024 թվականի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզ Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի վարչական տարածքում 20-րդ փողոց 10/1 անասնաշենք հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 11-041-0023-0028 կադաստրային ծածկագրով նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողամասից 0.0282 հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով օտարել Արտավազդ Աղասու Աբովյանին սեփականության իրավունքով պատկանող շինության՝ անասնաշենքի սպասարկման տարածք.
1) ուղղակի վաճառքի համար հողամասի 1 քմ հողամասի գինը սահմանել կադաստրային արժեքին համապատասխան` 514.8 ՀՀ դրամ,
2) հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
3) հողամասն օտարել 2 տարվա ընթացքում: