Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 11-016-0140-0002 կադաստրային ծածկագրով 0.37175 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը տրամադրել վարձակալությամբ:
1) վարձակալությամբ տրամադրվող 0.37175 հա մակերեսով հողամասի տարեկան մեկնարկային վարձավճարը սահմանել 4500 ՀՀ դրամ,
2) վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի,
3) վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել երկու տարվա ընթացքում,
4) հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության: