Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի քաղաք Այրում Հ.Թումանյան փողոց, թիվ 39 հասցեում գտնվող ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի քաղաք Այրում, Հ.Թումանյան փողոց, թիվ 39 հասցեում գտնվող, 11-012-0102-0091 ծածկագրով 0.0047 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող 47 քմ արտաքին մակերեսով ինքնակամ շինությունը՝ ավտոտնակ, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Ռոմեո Ռաֆիկի Ղուլիջանյանին:
2. Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքը և նրա վրա առկա շինությունը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝
1) 0.0047 հա մակերեսով հողամասի օտարման գինը կադաստրային արժեքին համապատասխան՝ (47 x 1221) 57390 (հիսունյոթ հազար երեք հարյուր իննիսուն) ՀՀ դրամ չափով։
2) 47 քմ արտաքին մակերեսով կառույցի գինը՝ (47 x 1209) 56830 (հիսունվեց հազար ութ հարյուր երեսուն) ՀՀ դրամ:
3. Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում: